13:37  ,  29 օգոստոսի, 2015

ՈւԵՖԱ-ն կանի հնարավորը, որ Մխիթարյանը բաց չթողնի Ադրբեջանում կայանալիք խաղը

ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակին:

Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Բորուսիան» կհանդիպի ադրբեջանական «Գաբալայի» հետ: Հայ ֆուտբոլիստի մասնակցությունն Ադրբեջանում կայանալիք հանդիպմանը հրացականի տակ է, քանի որ Մխիթարյանը համարվում է Ադրբեջանի սահմանն ապօրինի հատած անձ: 2011-ին Հայաստանի հավաքականի խաղացողն այցելել էր Արցախ:

«Մենք հույս ունենք, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ քաղաքացիությունից եւ մուտքի թույլտվություն ստանալու անհրաժեշտությունից անկախ իրավունք կունենա հանդես գալ մեր մրցաշարերում: Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդպես էլ լինի»,- ասել է ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյի խոսքը փոխանցում է Sport-Express-ը:

«Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով