Կիեւի «Դինամոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության ոլորտում:
Sport.es-ի համաձայն՝ կատալոնական ակումբն Ուկրաինայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել, որպեսզի Նեյմարի, Լուիս Սուարեսի կամ Լիոնել Մեսիի վնասվածքի դեպքում նա փոխարինի թիմի հարձակվողներից մեկին: «Բարսելոնան» ընտրություն է կատարելու Յարմոլենկոյի եւ «Սելտայի» հարձակվող Նոլիտոյի միջեւ:
Ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Էվերտոնը», որը պատրաստ է 24.5 միլիոն եվրո վճարել նրա համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում