20:44  ,  25 օգոստոսի, 2015

Յարմոլենկոն հետաքրքրել է «Բարսելոնային»

Կիեւի «Դինամոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոն հայտնվել է «Բարսելոնայի» հետաքրքրության ոլորտում:

Sport.es-ի համաձայն՝ կատալոնական ակումբն Ուկրաինայի  հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել, որպեսզի Նեյմարի, Լուիս Սուարեսի կամ Լիոնել Մեսիի վնասվածքի դեպքում նա փոխարինի թիմի հարձակվողներից մեկին: «Բարսելոնան» ընտրություն է կատարելու Յարմոլենկոյի եւ «Սելտայի» հարձակվող Նոլիտոյի միջեւ:

Ուկրաինացու ծառայություններով հետաքրքրված է նաեւ անգլիական «Էվերտոնը», որը պատրաստ է 24.5 միլիոն եվրո վճարել նրա համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս