01:12  ,  24 օգոստոսի, 2015

Սենթ Լուիս. Լեւոն Արոնյանի հաղթական մեկնարկը

Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարում:

Մեկնարկային տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը սպիտակներով 39-րդ քայլում պարտության մատնեց ԱՄՆ-ը ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանային, ով մրցաշարի գործող հաղթողն է:

Առաջին տուրի բոլոր պարտիաներն ունեցան հաղթողներ: ՖԻԴԵ-ի դասակարգման առաջատար Մագնուս Կարլսենը մեկնարկեց պարտությամբ: Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Sinquefield Cup-2015, առաջին տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 1:0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 0:1

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 1:0

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում