15:38  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. Բելգիացիներն աջակցությունը վաճառել են Հոլանդիայի հավաքականին

20 հազար բելգիացի ֆուտբոլասերները eBay աճուրդում վաճառել են իրենց աջակցությունը 2 հազար 400 ֆունտ ստերլինգով: Բելգիացիների աջակցությունը գնել է Հոլանդիայի մի բնակիչ, ում անունը չի նշվում:

Աճուրդից ստացած գումարն ուղղվել է բարեգործական նպատակների:

«Բելգիայի հավաքականն արդեն 10 տարի դուրս չի գալիս Եվրոպայի եւ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ, եւ դա ինձ ձանձրացրեց: Ինձ անհրաժեշտ է թիմ, որին կարելի է երկրպագել: Այդ թիմը դարձավ Հոլանդիայի հավաքականը: Պարզվում է` շատ հանգիստ կարելի է հարմարվել հոլանդական տրամադրությանը», - աճուրդի բելգիացի կազմակերպիչ Լիվեն Շայրեի խոսքը մեջբերում է metro.co.uk-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով