18:10  ,  22 օգոստոսի, 2015

Անուշ Գրիգորյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն

Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը հռչակվեց բռնցքամարտի կանանց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:

Հունգարիայում ավարտված Եվրոպայի առաջնության 51 կգ քաշային կարգի եզրափակիչում Անուշ Գրիգորյանի մրցակիցը հույն Պլեա Ֆոտեինն էր, որի նկատմամբ հայ մարզուհին տարավ վստահ հաղթանակ, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից եւ չենպիոնության ճանապարհին հաղթել էր մոլդովացի Եկատերինա Կարպին, հունգարացի Ալեխանդրա Վիգլասին եւ բրիտանացի Էլիս Ջոնսին:

Հիշեցնենք, որ Անուշ Գրիգորյանը 2014 թվականին նվաճել էր նաեւ երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում