21:03  ,  21 օգոստոսի, 2015

Էդգար Ստեփանյանն՝ աշխարհի փոխչեմպիոն (ֆոտո)

Աստանայում ընթացող հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի երիտասարդների այս տարվա չեմպիոն Էդգար Ստեփանյանը՝ մասնակցելով 25 կմ (100 շրջան) խմբակային մրցմանը, հաղորդում են ՀՀՖ-ից։

Առաջնությանը մասնակցում են 32 երկրների հեծանվորդներ: Հայաստանը Աստանայում ներկայացնում է նաեւ Պավել Ստեփանյանը։

Պատվիրակության կազմում են նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, Արսեն Բորյանը (մեխանիկ), Արթուր Ղազարյանը (բժիշկ-մերսող): Առաջնությունը կավարտվի օգոստոսի 23-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում