11:33  ,  16 հունիսի, 2012

Ռաֆայելը երկարաձգեց պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մանչեսթեր Յունայթեդի» 21-ամյա պաշտպան Ռաֆայելի գործակալը հայտնել է, որ ֆուտբոլիստը երեկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչեւ 2016 թվականը: Անցած մրցաշրջանում բրազիլացին թիմի կազմում անցկացրեց ընդամենը 12 հանդիպում:

«Ռաֆայելը շատ ուրախ է մնալ ակումբում, որտեղ տեղափոխվել է բրազիլական «Ֆլումինենսեից» 2008-ին: «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է ուժեղագույն եվրոպական մրցաշարերում, եւ հենց այս ակումբն է Ռաֆայելի համար պատուհան բացել դեպի Եվրոպա` բարձր գնահատելով ֆուտբոլիստի վարպետությունը: Բոլորն ուրախ են, որ նա երկարաձգել է պայմանագիրը», - գործակալի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում