10:21  ,  16 հունիսի, 2012

Եվրո-2012. FEMEN-ի ակտիվիստներին առեւանգել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը

FEMEN շարժման երեք ակտիվիստներ Ալեքսանդրա Շեւչենկոն, Յանա Ժդանովան եւ Աննա Բոլշակովան առեւանգվել են հունիսի 15-ին Դոնեցկում անհայտ անձանց կողմից: Ուկրաինա – Ֆրանսիա (0:2) հանդիպման օրը ակտիվիստները պատրաստվում էին առավոտվանից գործողություններ իրականացնել Դոնեցկում:

Սակայն քաղաք ժամանելուց անմիջապես հետո նրանց հսկողության տակ են վերցրել մոտ 15 տղամարդիկ, որոնք արտաքին տեսքով նման են եղել անվտանգության ծառայության աշխատակիցների: Փորձելով ազատվել հետապնդումից` ակտիվիստները հանվել են եւ նստել են հասարակական տրանսպորտ: Մոտ մեկ ժամ անց կապն աղջիկների հետ ընդհատվել է:

Հունիսի 16-ի գիշերը FEMEN-ի ակտիվիստները զանգել են Դոնեցկի հիվանդանոցներից մեկից, ուր նրանց տարել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները` հաստատելու, որ նրանք վնասվածքներ չունեն:

Բոլոր ակտիվիստներն առեւանգվել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից, հաղորդում է FEMEN-ի կայքը:

Շարժման ակտիվիստները նշում են, որ Եվրո-2012-ի մեկնարկից հետո ուժեղացել է ճնշումն իրենց վրա: Շարժման գրասենյակը գտնվում է մշտական հսկողության տակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով