11:03  +04,  7 օգոստոսի, 2015

Տուխել. Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է, որից պետք է օրինակ վերցնել

Հենրիխ Մխիթարյանն իսկական պրոֆեսիոնալ է, որից պետք է օրինակ վերցնել, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում ավստրիական «Վոլֆսբերգերի» նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակից հետո: Գերմանական ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձել է հեթ-տրիկի հեղինակ: Մխիթարյանը կատարել է նաեւ գոլային փոխանցում Մարկո Ռոյսին, որը բացել էր հաշիվը:

«Ես շատ ուրախ եմ թիմում ունենալ Հենրիխ Մխիթարյանի նման խաղացողի: Հաճելի է տեսնել, թե ինչպես է նա իրացնում իր տաղանդը:

Առաջին խաղակեսում պակասում էր խաղային կարգապահությունը: Ընդմիջումից հետո մենք կարողացանք վերադասավորվեր: Թիմը գործում էր լավ արագությամբ, ստեղծեց բազմաթիվ պահեր եւ խփեց հինգ գնդակ: Ես գոհ եմ երկրորդ խաղակեսից»,- Տուխելի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Դորտմունդյան թիմը «Վոլֆսբերգերի» հետ առաջին խաղում հաղթել էր 1:0 հաշվով, Մխիթարյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: «Բորուսիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ ռաունդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ