00:22  ,  7 օգոստոսի, 2015

«Բորուսիան» հաղթեց՝ 5:0, Հենրիխ Մխիթարյանի հեթ-տրիկը

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունեց ավստրիական «Վոլֆսբերգերին» եւ հաղթեց 5:0 հաշվով: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ երեք գոլի հեղինակ: Երեք դեպքում հեռվից կատարած հարվածներով: Հաշիվը բացեց Մարկո Ռոյսը՝ օգտվելով հայ ֆուտբոլիստի արդյունավետ փոխանցումից: Երկրորդն աչքի է ընկել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Մխիթարյանը հեռվից կատարած գեղեցիկ հարվածով դարձավ դաշտի տերերի երրորդ գոլի հեղինակը: Երկրորդ անգամ Մխիթարյանը ձախ եզրից մտավ տուգանային հրապարակ եւ փայլուն հարվածով գրավեց դարպասը: Երրորդ գոլը խփեց դարձյալ հեռվից կատարած հարվածով:

«Բորուսիան» դուրս եկավ հաջորդ փուլ: Առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 1:0 հաշվով:

Որակավորման փլեյ-օֆֆ ռաունդի հանդիպումները տեղի կունենա օգոստոսի 20-ին եւ 27-ին:

Եվրոպայի լիգա

Որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Բորուսիա» - «Վոլֆսբերգեր»՝ 5:0

Ռոյս, 48, Օբամեյանգ, 64, Մխիթարյան, 73, 82, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով