09:02  ,  6 օգոստոսի, 2015

Լեւոն Մանուկյանը՝ Եվրոպայի պատանեկան չեմպիոն

Շվեդիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչեւ  17 տարեկանների 62 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Լեւոն Մանուկյանը: Երեւանցի ծանրորդը պոկեց 111 կգ եւ հրեց 142 կիլոգրամ ու երկամարտի 253 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Շատ հաջող էր սկսել մրցելույթը էջմիածինցի Հրայր Հովհաննիսյանը եւ պոկում վարժությունից հետո 114 կգ արդյունքով գլխավորում էր աղյուսակը, սակայն հրում վարժությունում ձախողեց բոլոր մոտեցումները եւ մնաց առանց մեդալի, հաղորդում է ՀԾՖ մամուլի ծառայությունը:

Մինչեւ 15 տարեկան 63 կգ քաշային աղջիկների պայքարին մասնակցեց Երեւանը ներկայացնող Լիանա Գյուրջյանը: Նա երկամարտի 145 կգ արդյունքով գրավեց չորրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով