17:00  ,  2 օգոստոսի, 2015

Մարգարիտա Գասպարյանը՝ Բաքվի մրցաշարի կրկնակի հաղթող

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դարձավ թենիսի Բաքվի մրցաշարի կրկնակի հաղթող:

Մենախաղում WTA-ի շարքի իր առաջին տիտղոսը նվաճելուց հետո 20-ամյա մարզուհին Ալեքսանդրա Պանովայի հետ հաղթել է նաեւ զուգախաղի եզրափակիչում՝ 6:3, 7:5 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Վիտալյա Դյաչենկոյի եւ ուկրաինացի Օլգա Սավչուկի նկատմամբ:

Զուգախաղում եւս Գասպարյանն առաջին անգամ է հաղթում WTA-ի մրցաշարում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով