Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանը դարձավ թենիսի Բաքվի մրցաշարի կրկնակի հաղթող:
Մենախաղում WTA-ի շարքի իր առաջին տիտղոսը նվաճելուց հետո 20-ամյա մարզուհին Ալեքսանդրա Պանովայի հետ հաղթել է նաեւ զուգախաղի եզրափակիչում՝ 6:3, 7:5 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Վիտալյա Դյաչենկոյի եւ ուկրաինացի Օլգա Սավչուկի նկատմամբ:
Զուգախաղում եւս Գասպարյանն առաջին անգամ է հաղթում WTA-ի մրցաշարում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում