18:39  ,  1 օգոստոսի, 2015

Բաքու. Մարգարիտա Գասպարյանը կխաղա նաեւ զուգախաղի եզրափակիչում

Ռուսաստանցիներ Մարգարիտա Գասպարյանն ու Ալեքսանդրա Պանովան Բաքվի մրցաշարի կանանց զուգախաղում երեք սեթում առավելության են հասել չինացիներ Յան Չժաոսյուանի եւ Չժու Լինի նկատմամբ եւ դուրս են եկել եզրափակիչ: Գասպարյանն ու Պանովան հաղթել են 4:6, 6:2, 10:7 հաշվով եւ հաղթողի կոչման համար կմրցեն ռուսաստանցի Վիտալյա Դյաչենկոյի եւ ուկրաինացի Օլգա Սավչուկի հետ:

Մարգարիտա Գասպարյանը նվաճել է նաեւ մենախաղի եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս