14:40  ,  1 օգոստոսի, 2015

Մարգարիտա Գասպարյանը Բաքվի մրցաշարի եզրափակիչում է

Մարգարիտա Գասպարյանը (Ռուսաստան) դուրս է եկել թենիսի Բաքվի մրցաշարի եզրափակիչ՝ առավելության հասնելով իտալացի Կարին Կնապի նկատմամբ՝ 6:3, 5:7, 6:3: Շոգի պատճառով հանդիպումն ընդհատվել է երկրորդ սեթից հետո, բայց որոշ ժամանակ անց վերսկսվել է: 20-ամյա Մարգարիտա Գասպարյանն առաջին անգամ կխաղա WТА մրցաշարի եզրափակիչում:

Մոսկվացի մարզուհու մրցակիցը կլինի ռուսաստանցի Անաստասիա Պավլյուչենկոյի եւ ռումինացի Պատրիսիա-Մարիա Տիգի դիմակայության հաղթողը:

Բաքվի Գավաթի մրցանակային հիմնադրամը 226 հազար դոլար է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում