Մարգարիտա Գասպարյանը (Ռուսաստան) դուրս է եկել թենիսի Բաքվի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Առաջին շրջանում սլովակ Դոմինիկա Ցիբուլկովային հաղթելուց (6։3, 7։5) հետո Մարգարիտա Գասպարյանը մրցել է Չինաստանի ներկայացուցիչ Յան Չժաոսյուանի հետ եւ առավելության է հասել երկու սեթում՝ 6:4, 6:4:
WTA Baku Cup-ի մրցանակային հիմնադրամը 226 հազար դոլար է: Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա օգոստոսի 2-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում