21:54  ,  15 հուլիսի, 2015

Սերենա Ուիլյամսը մեկնարկեց հաղթանակով

Անցած շաբաթ Ուիմբլդոնի չեմպիոնի տիտղոսը նվաճած ամերիկացի Սերենա Ուիլյամսը մասնակցում է Շվեդիայի Բաստադ քաղաքում ընթացող թենիսի WTA Collector Swedish Open մրցաշարի։

Աշխարհի առաջին ռակետը մեկնարկել է վստահ հաղթանակով։ Ուիլյամսը 6։2, 6։1 հաշվով պարտության է մատնել բելգիացի Իսալին Բոնավանտյուրին։

Երկրորդ շրջանում Ուիլյամսը կմրցի չեխ Կլարա Կուկալովայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով