Վալերի Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի «Տորպեդոյի» նախագահ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նախկին նախագահ Մուրատ Գոմլեշկոն դարձել է ակումբի գլխավոր տնօրեն:
«Այս տարի մենք մտնում ենք ակումբի եւ Արմավիրի ֆուտբոլի զարգացման նոր պատմական փուլ: Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի ուրախացնենք մեր երկրպագուներին վառ ու դիտարժան խաղով»,- ասել է Վալերի Հովհաննիսյանը, որը նաեւ Երեւանի «Ուլիսի» սեփականատերն է:
«Տորպեդոյի» գլխավոր մարզիչի պաշտոնը կզբաղեցնի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը: Ակումբի գլխավոր ներդրողը Օլեգ Մկրտչյանն է:
«Տորպեդոն» առաջին անգամ իրավունք է նվաճել հանդես գալ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում