09:28  ,  11 հուլիսի, 2015

«Փյունիկը» շարունակում է մարզումները Ստամբուլում

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» շարունակում է Ստամբուլում պատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղին: Երեւանյան ակումբի մրցակիցը կլինի նորվեգական «Մոլդեն»: Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմը «Գրին Պարկ» հյուրանոցում հավաք կանցկացնի մինչեւ հուլիսի 12-ը, հետո կուղեւորվի Նորվեգիա:

«Փյունիկի» մամուլի ծառայությունը պատրաստել է տեսանյութ թիմի մարզման մասին:

«Փյունիկի» եւ «Մոլդեի» առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին Նորվեգիայում, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց Երեւանում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» երկու խաղերի արդյունքում 4:2 (2:1, 2:1) հաշվով հաղթել է Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով