22:31  ,  10 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Եզրափակիչում՝ Ֆեդերեր - Ջոկովիչ

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի տիտղոսը կվիճարկեն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը եւ երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացի թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց երրորդ ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյի հետ: 2 ժամ 6 րոպե տեւած մրցախաղում Ֆեդերերն առավելության հասավ 7:5, 7:5, 6:4 հաշվով:

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը երեք սեթում առավելության էր հասել 21-րդ ռակետ, ֆրանսիացի Ռիշար Գասկեի նկատմամբ՝ 7։6 (7։2), 6։4, 6։4։ Մրցախաղը տեւել է 2 ժամ 25 րոպե։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում