18:43  ,  10 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Աշխարհի առաջին ռակետը եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի տղամարդկանց մենախաղի եզրափակիչի ուղեգիր։ Սերբ թենիսիստը երեք սեթում առավելության հասավ 21-րդ ռակետ, ֆրանսիացի Ռիշար Գասկեի նկատմամբ՝ 7։6 (7։2), 6։4, 6։4։ Մրցախաղը տեւել է 2 ժամ 25 րոպե։

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն երրորդ ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյն ու երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում