11:48  +04,  10 հուլիսի, 2015

Կիրիլ Գրիգորյանն՝ Ունիվերսիադայի կրկնակի մեդալակիր

Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերում երկրորդ մեդալն է նվաճել Ռուսաստանի ներկայացուցիչ Կիրիլ Գրիգորյանը: Հրացանով 50 մետրից, երեք դիրքից Գրիգորյանը գրավել է երկրորդ տեղը: Չեմպիոն է դարձել չինացի Յան Հաոժանը: Բրոնզե մեդալը բաժին է հասել ֆրանսիացի Ալեքսիս Ռեյնոյին:

Գրիգորյանն ամառային Ունիվերսիադայում առաջին տեղն էր գրավել հրացանի 50 մետրից վարժությունում:

Հիշեցնենք, որ Կվանջուում Հայաստանն ունի մեկ ոսկե մեդալ, որն օղակների վարժությունում նվաճել է մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

Ունիվերսիադան կավարտվի հուլիսի 14-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում

Տպել    |  In English

Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: