20:12  ,  9 հուլիսի, 2015

Սերենա Ուիլյամսը շանս չտվեց Մարիա Շարապովային

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը նվաճեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչի ուղեգիր։ Ամերիկացի մարզուհին կիսաեզրափակիչում առանց խնդիրների պարտության մատնեց մրցաշարի չորրորդ ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովային՝ 6։2, 6։4։

33-ամյա Սերենա Ուիլյամսը տիտղոսի համար կմրցի իսպանացի Գարբին Մուգուրուսայի հետ։ 21-ամյա մարզուհին կիսաեզրափակիչում առավելության է հասել լեհ Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ՝ 6։2, 3։6, 6։3։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում