19:11  ,  9 հուլիսի, 2015

21-ամյա Մուգուրուսան առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ

Իսպանացի Գարբին Մուգուրուսան նվաճեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի եզրափակիչի ուղեգիր։ Մրցաշարի 20-րդ ռակետը կիսաեզրափակիչում առավելության հասավ 13-րդ ռակետ, լեհ Ագնեշկա Ռադվանսկայի նկատմամբ՝ 6։2, 3։6, 6։3։ Մրցախաղը տեւել է 1 ժամ 55 րոպե։

Մուգուրուսան կարիերայի ընթացքում առաջին անգամ կխաղա «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչում։

Նրա մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսի եւ չորրորդ ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովայի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով