15:37  ,  9 հուլիսի, 2015

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Սերբիայում

Սերբիայում ընթացող «Ոսկե ձեռնոց» միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցող հայ 6 բռնցքամարտիկներից չորսն արդեն մտել են պայքարի մեջ:

Մեկնարկային մենամարտում վստահ հաղթանակ է տարել երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը, ով առավելության հասավ Ղազախստանը ներկայացնող մարզուհու նկատմամբ:

Վստահ հաղթանակ է տարել նաեւ 60 կգ քաշային Անի Հովսեփյանը, ումից ընդամենը 15 վայրկյան պահանջվեց նոկաուտով հաղթելու համար:

Մեկնարկային մենամարտը հաղթանակով է ավարտել նաեւ 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը՝ ուժեղ գտնվելով բոսնիացի մրցակցից:

49 կգ քաշային Արսեն Աբգարյանը չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս