09:10  ,  9 հուլիսի, 2015

Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» Ստամբուլում է պատրաստվում «Մոլդեի» դեմ խաղին

Երեւանի «Փյունիկը» նորվեգական «Մոլդեի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպմանը կնախապատրաստվի Ստամբուլում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի չեմպիոնն արդեն ժամանել է թուրքական «Գրին Պարկ» հյուրանոց, որտեղ հավաք կանցկացնի մինչեւ հուլիսի 12-ը, իսկ հետո կուղեւորվի Նորվեգիա:

«Փյունիկի» եւ «Մոլդեի» միջեւ առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին Նորվեգիայում, իսկ պատասխան խաղը՝ մեկ շաբաթ անց Երեւանում:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» 2 խաղերի արդյունքում 4:2 (2:1, 2:1) հաշվով հաղթել էր Սան Մարինոյի չեմպիոն «Ֆոլգորեին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով