23:24  ,  8 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Գասկեն վճռական սեթում հաղթեց 11:9 հաշվով

Ֆրանսիացի Ռիշար Գասկեն նվաճեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր: 21-րդ ռակետը 3 ժամ 27 րոպե տեւած մրցախաղում 6:4, 4:6, 3:6, 6:4, 11:9 հաշվով հաղթել է մրցաշարի չորրորդ ռակետ, շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկային:

Եզրափակիչի ուղեգրի համար Գասկեն կմրցի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որը 6:4, 6:4, 6:4 հաշվով պարտության էր մատնել խորվաթ Մարին Չիլիչին:

Մյուս կիսաեզրափակիչում կխաղան շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու բիտանացի Էնդի Մարեյը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում