22:50  ,  8 հուլիսի, 2015

Ջոկովիչի 650-րդ հաղթանակը

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում 6:4, 6:4, 6:4 հաշվով պարտության է մատնել խորվաթ Մարին Չիլիչը՝ ATP-ի մրցաշարերում տանելով կարիերայի 650-րդ հաղթանակը եւ 50-րդ հաղթանակն Ուիմբլդոնում:

Ջոկովիչը 27-րդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ եւ այդ ցուցանիշով չորրորդն է՝ զիջելոբ Իվան Լենդլին (28), Ջիմի Քոնորսին (31)  եւ Ռոջեր Ֆեդերերին (38):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում