17:15  ,  8 հուլիսի, 2015

Կիրիլ Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Ունիվերսիադայում

Ռուսաստանը ներկայացնող Կիրիլ Գրիգորյանը ոսկե մեդալի է արժանացել Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերի հրաձգության մրցաշարում:

Հայկական արմատներ ունեցող մարզիկն առաջին տեղն է գրավել հրացանի 50 մետրից վարժությունում: Գրիգորյանին հաջորդել են լեհ Բարտոշ Յասեցկին ու չինացի Հաորան Յանը:

Հիշեցնենք, որ Կվանջուում Հայաստանն ունի մեկ ոսկե մեդալ, որն օղակների վարժությունում նվաճել է մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում