00:24  ,  8 հուլիսի, 2015

Չեմպիոնների լիգա. «Փյունիկը» Սան Մարինոյում եւս հաղթեց «Ֆոլգորեին» եւ կմրցի «Մոլդեի» հետ

Երեւանի «Փյունիկը» նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր: Հայաստանի չեմպիոնը Սան Մարինոյում «Ֆոլգորեի» դեմ առաջին փուլի պատասխան խաղում եւս հաղթանակ տարավ:

Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի խաղացող Կամո Հովհաննիսյանը: Վարդգես Սաթումյանը 44-րդ րոպեին խփեց Հայաստանի չեմպիոնի երկրորդ գոլը:

Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Միխայել Տրաինին:

Առաջին խաղում եւս «Փյունիկը» հաղթել էր 2:1 հաշվով եւ հաջորդ փուլում կմրցի նորվեգական «Մոլդեի» հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին Նորվեգիայում:

Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում

«Ֆոլգորե» (Սան Մարինո) - «Փյունիկ» (Հայաստան)՝ 1:2 (առաջին հանդիպում՝ 1:2)

Միխայել Տրաինի, 66 - Կամո Հովհաննիսյան, 6, Վարդգես Սաթումյան, 44

«Փյունիկ». 22. Անատոլի Այվազով, 3. Վարազդատ Հարոյան, 5. Կամո  Հովհաննիսյան (Գրիգոր Հովհաննիսյան, 72), 20. Լեւոն Հայրապետյան, 33. Տարոն Ոսկանյան (ավագ), 8. Գագիկ Պողոսյան (Ռումյան Հովսեփյան, 66), 15. Արթուր Յուսպաշյան, 17. Զավեն Բադոյան, 30. Վարդգես Սաթումյան, 7. Սեսար Ռոմերո, 9. Ռազմիկ Հակոբյան (Ջոն Ջերեմիա, 73):

Պահեստայիններ. 12. Գոռ Մանուկյան, 4. Գրիգոր Հովհաննիսյան, 10. Ղուկաս Պողոսյան, 11. Դավիթ  Մանոյան, 21.Սարգիս Շահինյան, 23. Ռումյան Հովսեփյան, 25. Ջոն Ջերեմիա:


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում