11:44  ,  7 հուլիսի, 2015

Ունիվերսիադա. Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր

Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Հարավային Կորեայի Կվանջու քաղաքում շարունակվող Համաշխարհային ուսանողական խաղերում:

Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում հավաքել է 15.500 միավոր՝ գրավելով առաջին տեղը: Մյուս 2 մեդալները բաժին են հասել ուկրաինացիներ Իգոր Ռադիվիլովին (15.266) ու Օլեգ Վերնիաեւին (15.166): 23-ամյա Թովմասյանն առաջինն էր նաեւ որակավորման փուլում, որում վաստակել էր 15.750 միավոր:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Կվանջու է մեկնել 12 մարզիկներով, որոնք հանդես են գալիս սուսերամարտում, ձյուդոյում, թաեքվոնդոյում, լողում, թենիսում եւ սպորտային մարմնամարզությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում