17:50  ,  6 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Սերենա Ուիլյամսը դուրս թողեց ավագ քրոջը

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը նվաճեց թենիսի Ուիմբլդոնի կանանց մենախաղի քառորդ եզրափակիչի ուղեգիր։ 1/8 եզրափակիչում ամերիկացի թենիսիստուհին պարտության մատնեց ավագ քրոջը՝ Վինուսին, որն Ուիմբլդոնում ուներ 16-րդ համարը։ Սերենան ուժեղ էր 6։4, 6։3 հաշվով։

Ուիմբլդոն, կանանց մենախաղ, 1/8 եզրափակիչ

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ, 1) - Վինուս Ուիլյամս (ԱՄՆ, 16)՝ 6:4, 6:3

Կոկո Վանդեւեգե (ԱՄՆ) - Լուցիա Շաֆարժովա (Չեխիա, 6)՝ 7:6 (1), 7:6 (4)

Օլգա Գովորցովա (Բելառուս) - Մեդիսոն Քիզ (ԱՄՆ, 21)՝ 6:3, 4:6, 1:6

Վիկտորյա Ազարենկա (Բելառուս) – Բելինդա Բենչիչ (Շվեյցարիա)

Մարիա Շարապովա (Ռուսաստան) – Զարինա Դիաս (Ղազախստան)

Կարոլին Վոզնյացկի (Դանիա) – Գաբրիել Մուգուրուզա (Իսպանիա)

Տիմեյա Բաշչինսկի (Շվեյցարիա) – Մոնիկա Նիկուլեսկու (Ռումինիա)

Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) – Ելենա Յանկովիչ (Սերբիա) 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում