Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի երրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կամային հաղթանակ է տարել բրիտանացի Հիթեր Ուոթսոնի նկատմամբ՝ 6:2, 4:6, 7:5 հաշվով: Երրորդ սեթում ամերիկացի մարզուհին պարտվում էր 0:3 հաշվով, սակայն կարողացավ բեկել պայքարի ընթացքը եւ հաղթանակ տանել:
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Սերենան կհանդիպի ավագ քրոջ հետ: 16-րդ ռակետ Վինուս Ուիլյամսը 6:3, 6:2 հաշվով պարտության էր մատնել սերբ Ալեքսանդրա Կրունիչին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում