00:23  ,  4 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. 1/8 եզրափակիչում կհանդիպեն Ուիլյամս քույրերը

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի երրորդ շրջանում աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը կամային հաղթանակ է տարել բրիտանացի Հիթեր Ուոթսոնի նկատմամբ՝ 6:2, 4:6, 7:5 հաշվով: Երրորդ սեթում ամերիկացի մարզուհին պարտվում էր 0:3 հաշվով, սակայն կարողացավ բեկել պայքարի ընթացքը եւ հաղթանակ տանել:

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Սերենան կհանդիպի ավագ քրոջ հետ: 16-րդ ռակետ Վինուս Ուիլյամսը 6:3, 6:2 հաշվով պարտության էր մատնել սերբ Ալեքսանդրա Կրունիչին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում