20:12  ,  3 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Մարիա Շարապովայի երրորդ հաղթանակը

Ռուսաստանցի Մարիա Շարապովան դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կանանց մենախաղի 1/8 եզրափակիչ։ Երրորդ շրջանում մրցաշարի չորրորդ ռակետը ոչ մի շանս չի տվել 29-րդ համար, ռումինացի Իրինա Բեգուին։

1 ժամ 23 րոպե տեւած մրցախաղում Մարիա Շարապովան հաղթել է 6։4, 6։3 հաշվով։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Մարիա Շարապովան կմրցի ղազախ Զարինա Դիյասի եւ գերմանացի Անդրեա Պետկովայի դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում