23:43  ,  2 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Բանդերասի երկրպագությունն էլ չօգնեց Նադալին (ֆոտո)

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս մնաց Ուիմբլդոնի մրցաշարից: Երկրորդ շրջանում տղամարդկանց մենախաղի 10-րդ համարն անսպասելի պարտություն կրեց գերմանացի Դաստին Բրաունից: 2 ժամ 34 րոպե տեւած մրցախաղում Նադալը պարտվել է 5:7, 6:3, 4:6, 4:6 հաշվով: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ աշխարհահռչակ դերասան Անտոնիո Բանդերասը, որը երկրպագել է Նադալին:

Երրորդ շրջանում Բրաունը կհանդիպի սերբ Վիկտոր Տրոիցկու հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում