19:31  ,  1 հուլիսի, 2015

Ուիմբլդոն. Մարիա Շարապովան երրորդ շրջանում է

Մարիա Շարապովան դուրս է եկել թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի երրորդ շրջան։

Երկրորդ փուլում նա ոչ մի շանս չի տվել հոլանդացի Ռիշել Հոգենկամպին։ Շարապովան հաղթել է 6։3, 6։1 հաշվով։ Հանդիպումը տեւել է 1 ժամ 5 րոպե։

Ռուս մարզուհու հաջորդ մրցակիցը կլինի ռումինացի Իրինա-Կամելիա Բեգուն, որը 7։5, 6։7 (4։7), 7։5 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Լեսյա Ցուրենկոյին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում