19:53  ,  30 հունիսի, 2015

Նադալն ու Ֆեդերերը հաղթում են, Ուիլյամս քույերը հրաժարվում են պայքարից

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարում հաղթանակով մեկնարկեցին երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն ու 10-րդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը։

Ֆեդերերը 6։1, 6։3, 6։3 հաշվով առավելության հասավ բոսնիացի Դամիր Ջումհուրի նկատմամբ։ Ռաֆայել Նադալն ուժեղ էր բրազիլացի Թոմաս Բելուչիից՝ 6։4, 6։2, 6։4։

Կանանց զուգախաղում պայքարից հրաժարվել են Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերը։ Առաջին շրջանում նրանք պետք է հանդիպեին բրիտանացի Յոհանա Կոնտա - ամերիկացի Մարիա Սանչես զույգի հետ։

Ուիլյամս քույերը զուգախաղից հրաժարվել էին նաեւ այս տարվա Ավստրալիայի բաց առաջնությունում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով