11:10  ,  16 հունիսի, 2015

Եվրոպական խաղեր. Հրաչիկ Բաբայանը մոտ էր մեդալի

Հայաստանը ներկայացնող Հրաչիկ Բաբայանը 5-րդ տեղը գրավեց Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի հրաձգության մրցաշարում:

10 մետր օդամուղ հրացանով վարժության որակավորման փուլում 18-ամյա մարզիկը, սահմանելով Խաղերի ռեկորդ (629.3 միավոր), առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ, սակայն այդ փուլում 8 հրաձիգների պայքարում գրավեց միայն 5-րդ տեղը (143.3 միավոր):

Հրաչիկ Բաբայանը Բաքվում կմասնակցի նաեւ հրացանի 50 մետրի մրցմանը: Նա 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ 2014թ. աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն է:

Եվրոպական խաղերում Հայաստանն ունի մեկ արծաթե մեդալ, որը հունիսի 14-ին նվաճել է Միհրան Հարությունյանը՝ երկրորդ տեղը գրավելով հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում