22:51  ,  10 հունիսի, 2015

Forbes. Աշխարհի ամենաշատ վաստակած 100 մարզիկները

Ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը չորս տարում երրորդ անգամ դարձել է աշխարհի ամենաշատ վաստակած մարզիկ, փոխանցում է Forbes-ը:

Մեյվեզերի եկամուտն այս տարի արդեն հասել է 300 միլիոն դոլարի, որը ստացել է Մենի Պակյաոյի հետ մենամարտի համար: Ֆիլիպինցին 160 միլիոն դոլար եկամուտով երկրորդ տեղում է: Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ 79.6 միլիոն դոլար: Մոտ 6 միլիոն դոլար է հետ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Հնգյակում է նաեւ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 67 միլիոն դոլար:

Ամբողջական ցուցակն՝ այստեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում