12:33  ,  9 հունիսի, 2015

Պորտուգալիայի հավաքականը Թբիլիսիից Հայաստան կժամանի հունիսի 11-ին

Հայաստանի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղին նախապատրաստվող ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականը Երեւան կժամանի հունիսի 11-ին՝ ժամը 18:30-ին, եւ կհանգրվանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, փոխանցում է ՀՖՖ-ն:

Հունիսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա Պորտուգալիայի հավաքականի նախախաղային մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն միայն հավատարմագրված լրագրողների համար:

Հիշեցնենք, որ այս օրերին պորտուգալացիները հավաք են անցկացնում Թբիլիսիում, որտեղ ժամանել են հունիսի 7-ի գիշերը: Հայաստանի հավաքականի դեմ նրանք խաղալու են հունիսի 13-ին Երեւանում, իսկ 3 օր անց ընկերական հանդիպում են անցկացնելու իտալացիների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով