20:27  ,  7 հունիսի, 2015

«Ռոլան Գարոս». Աշխարհի առաջին ռակետի սենսացիոն պարտությունը եզրափակիչում (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը պարտվեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում: Մրցաշարի գլխավոր ֆավորիտը տիտղոսի համար մրցեց 8-րդ համարով հանդես եկած շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի դեմ եւ պարտվեց չորս սեթում՝ 6:4, 4:6, 3:6, 4:6:

Վավրինկան դարձավ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի կրկնակի հաղթող: Ջոկովիչը «Ռոլան Գարոսում» տիտղոս նվաճել դեռ չի կարողացել:

Ջոկովիչն ու Վավրինկան նախքան այս հանդիպել էին 20 անգամ, 17 անգամ հաղթել էր սերբ թենիսիստը:

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնություն

Եզրափակիչ

Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 1) – Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա, 8)՝ 6:4, 4:6, 3:6, 4:6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով