20:11  ,  5 հունիսի, 2015

«Ռոլան Գարոս». Վավրինկան եզրափակիչում է

Շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկան նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչի առաջին ուղեգիրը։ Ռոջեր Ֆեդերերին պայքարից դուրս թողած Վավրինկան կիսաեզրափակիչում մրցեց ֆրանսիացի Ժո-Ուլիֆրիդ Ցոնգայի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:7(1), 7:6(3), 6:4 հաշվով։ Հանդիպումը տեւել է 3 ժամ 50 րոպե։ Վավրինկան կատարել է 15 էյս։

Եզրափակիչում Վավրինկայի մրցակիցը կլինի բրիտանացի Էնդի Մարեյի եւ սերբ Նովակ Ջոկովիչի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս