10:48  ,  13 հունիսի, 2012

Հայ սուսերամարտիկները հաջող են հանդես եկել Քութաիսում

Քութաիսում անցկացված սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսովան հաղթել է բոլոր մրցակիցներին եւ գրավել է առաջին տեղը:

Արթուր Քոչարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը: Հայկական թիմի չորս մարզիկներ նվաճել են բրոնզե մեդալներ:

Մրցաշարին մասնակցել են Հայաստանի 11 ներկայացուցիչներ, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում