Քութաիսում անցկացված սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսովան հաղթել է բոլոր մրցակիցներին եւ գրավել է առաջին տեղը:
Արթուր Քոչարյանը զբաղեցրել է երկրորդ տեղը: Հայկական թիմի չորս մարզիկներ նվաճել են բրոնզե մեդալներ:
Մրցաշարին մասնակցել են Հայաստանի 11 ներկայացուցիչներ, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում