21:34  ,  4 հունիսի, 2015

«Ռոլան Գարոս». Սերենա Ուիլյամսը եզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչի ուղեգիր։ Ամերիկացի թենիսիստը կիսաեզրափակիչում մրցեց շվեյցարացի Տիմա Բաժինսկու հետ եւ պարտության մատնեց 4։6, 6։3, 6։0 հաշվով։ Հանդիպումը տեւել է 1 ժամ 54 րոպե։

Եզրափակիչում Սերենա Ուիլյամսի մրցակիցը կլինի չեխ Լյուսի Շաֆարժովան, որը 7։5, 7։5 հաշվով առավելության է հասել սերբ Անա Իվանովիչի նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով