16:27  ,  4 հունիսի, 2015

Հայ բասկետբոլիստները Մոսկվայում պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Մոսկվայում սկսել է նախապատրաստվել հուլիսին կայանալիք Եվրոպայի առաջնության «Բ» դիզվիոնի հանդիպումներին:

Թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Ուսկովի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են 12 խաղացողներ.

Հայաստանի Մ-20 հավաքական

Ռիչարդ Էլմոյան, «Սան Ֆրանցիսկոյի Համալսարան» (ԱՄՆ)

Անդրեյ Կոնստանտինով, «Սամարա», (Ռուսաստան)

Արտյոմ Թավաքալյան, «Դելավեր Սթեյթ», (ԱՄՆ) 

Էդգար Բաբայան, «Տամբով», (Ռուսաստան)

Կիրիլ Հարությունյան, ՄԳՈւ, (Ռուսաստան)

Սերգեյ Պոլուխին, «Տվեր», (Ռուսաստան)

Մհեր Պետրոսյան, «Սպարտակ», Լ. (Ռուսաստան)

Միքայել Պողոսյան, «Տիել», (Ռուսաստան)

Ռաֆիկ Ուզունյան, «Կրասնի Օկտյաբր»(Ռուսաստան)

Արտավազդ Ղռաթյան, «Գրանդ Սպորտ», Երեւան

Նիկիտա Զախարով, «Տուլա-Արսենալ», (Ռուսաստան)

Արկադի Սուրուջյան, ՌԳՈւՊՍ, (Ռուսաստան)

Այժմ թիմի հետ չեն Ռիչարդ Էլմոյանը եւ Արտավազդ Ղռաթյանը: Էլմոյանը հավաքականին կմիանա հունիսի 9-ին, իսկ Ղռաթյանը Մոսկվա կուղեւորվի հունիսի 5-ին:

Հիշեցնենք, որ Հունգարիայում հուլիսի 9-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնության խմբային փուլում հայ բասկետբոլիստները մրցելու են Բելառուսի, Շվեյցարիայի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ, փոխանցում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում