21:04  ,  3 հունիսի, 2015

«Ռոլան Գարոս». Հայտնի է Սերենա Ուիլյամսի մրցակիցը կիսաեզրափակիչում

Շվեյցարացի Տիմի Բաժինսկին հաղթել է թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց մենախաղի քառորդ եզրափակիչում։ Բաժինսկու մրցակիցը բելգիացի Էլիսոն վան Էյթվանկն էր, որը պարտվել է երկու սեթում՝ 4։6, 5։7 հաշվով։

Կիսաեզրափակիչում Բաժինսկու մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը։ Ամերիկացի թենիսիստուհին 6։1, 6։3 հաշվով պարտության էր մատնել իտալացի Սառա Էրանիին։  

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են սերբ Անա Իվանովիչը եւ չեխ Լյուսի Շաֆարժովան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում