20:37  ,  3 հունիսի, 2015

Ջոկովիչը երեք սեթում հաղթեց Նադալին

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը (Սերբիա) երեք սեթում պարտության է մատնել աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալին (Իսպանիա)՝ 7:5, 6:3, 6:1։

Սերբ թենիսիստը եզրափակիչի ուղեգրի համար կմրցի Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) - Դավիդ Ֆերեր (Իսպանիա)։

Նադալը 10 տարվա մեջ երկրորդ պարտությունը կրեց Ֆրանսիայի բաց առաջնությունում։

Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 23 միլիոն 968 հազար եվրո է։ 

Ֆրանսիայի բաց առաջնություն

Քառորդ եզրափակիչ

Ջոկովիչ (Սերբիա, 1) - Նադալ (Իսպանիա, 6)՝ 7:5, 6:3, 6:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով